Աշխարհի փոխչեմպիոն Ֆրանսիայի հավաքականն առաջին հաղթանակը տարավ ՈւԵՖԱ-ի Ազգերի լիգայի նոր խաղարկությունում:
A դիվիզիոնի երկրորդ խմբի երկրորդ տուրում Դիդշե Դեշամի գլխավորած թիմն ընդունեց Բելգիայի հավաքականին և հաղթեց 2-0 հաշվով:
29-րդ րոպեին խաղի հաշիվը բացեց Ֆրանսիայի չեմպիոն ՊՍԺ-ի հարձակվող Ռանդալ Կոլո Մուանին: 57-րդ րոպեին էլ տպավորիչ հարվածով հանդիպման վերջակետը դրեց ՊՍԺ-ի վինգեր Ուսման Դեմբելեն` 2-0:
Այս խմբի մյուս խաղում Իտալիայի հավաքականը Հունգարիայում 2-1 հաշվով հաղթեց Իսրայելի թիմին: Իտալիայի հավաքականից գոլի հեղինակ դարձան Միլանի «Ինտերի» կիսապաշտպան Դավիդե Ֆրատեզին և «Ֆիորենտինայի» հարձակվող Մոյզե Քինը:
Լուչիանո Սպալետիի գլխավորած թիմը երկու հաղթանակ տանելուց հետո 6 միավորով խմբի առաջատարն է, Ֆրանսիան ու Բելգիան 3-ական միավորով բաժանում են 2-3-րդ տեղերը, Իսրայելն առանց միավորի է:
Հիշեցնենք, որ մեկնարկային տուրում Իտալիան 3-1 հաշվով տպավորիչ կամային հաղթանակի էր հասել Ֆրանսիայի նկատմամբ, իսկ Բելգիան նույն հաշվով հաղթել էր Իսրայելին:
Ազգերի լիգա, խմբային փուլ, երկրորդ տուր
A դիվիզիոն, երկրորդ խումբ
Ֆրանսիա - Բելգիա`2-0 (տեսանյութ)
Ռանդալ Կոլո Մուանի, 29, Ուսման Դեմբելե, 57
Իսրայել - Իտալիա` 1-2 (տեսանյութ)
Մոհամադ Աբու Ֆանի, 90 - Դավիդե Ֆրատեզի, 38, Մոյզե Քին, 62
B դիվիզիոն, երրորդ խումբ
Նորվեգիա - Ավստրիա` 2-1 (տեսանյութ)
Ֆելիքս Հորն Միհրե, 9, Էրլինգ Հոլանդ, 80 - Մարսել Զաբիտցեր, 37
Սլովենիա - Ղազախստան` 3-0 (տեսանյութ)
Բենյամին Շեշկո, 23, 28, 63
B դիվիզիոն, չորրորդ խումբ
Թուրքիա - Իսլանդիա` 3-1 (տեսանյութ)
Չեռնոգորիա - Ուելս` 1-2 (տեսանյութ)
C դիվիզիոն, երկրորդ խումբ
Ռումինիա - Լիտվա` 3-1 (տեսանյութ)
Կիպրոս - Կոսովո` 0-4 (տեսանյութ)