Logo

Ազգերի լիգա. Ֆրանսիան ուժեղ էր Իտալիայից, Բելգիայի սենսացիոն պարտությունը

01:46 / 18.11.2024Ֆուտբոլ
null

Ազգերի լիգայի խաղարկության A դիվիզիոնի երկրորդ խմբի վերջին խաղում Ֆրանսիայի հավաքականը հյուրընկալվելիս 3-1 հաշվով հաղթեց Իտալիային։

Միլանի «Սան Սիրո» ստադիոնում կայացած խաղում Դիդյե Դեշամի գլխավորած հավաքականից դուբլ գրանցեց ֆրանսիական «Մարսելի» կիսապաշտպան Ադրիեն Ռաբյոն, իսկ Լոնդոնի «Տոտենհեմի» դարպասապահ Գիլելմո Վիկարյոն ինքնագոլ գրանցեց։ «Սկուադրա աձուրիից» աչքի ընկավ Թուրինի «Յուվենտուսի» եզրային պաշտպան Անդրեա Կամբիասոն։

Այս խմբի մյուս խաղում Բելգիայի հավաքականը մրցակցի դաշտում 0-1 հաշվով սենսացիոն պարտություն կրեց Իսրայելի թիմից։

Ֆրանսիան երկրորդ խմբում 13 միավորով գրավեց առաջին տեղը։ Իտալիան նույնքան միավորով նահանջեց երկրորդ տեղ։ Երկու հավաքականներն էլ դուրս եկան Ազգերի լիգայի քառորդ եզրափակիչ։ Բելգիան և Իսրայելը 4-ական միավորով զբաղեցրին համապատասխանաբար երրորդ ու չորրորդ տեղերը։

Բելգիայի հավաքականը նույնպես մասնակցելու է փլեյ-օֆֆի և կփորձի պահել տեղն A դիվիզիոնում, իսկ Իսրայելը մրցաշարի հաջորդ խաղարկությունում հանդես կգա B դիվիզիոնում։

Ազգերի լիգայի փլեյ-օֆֆի վիճակահանությունը կայանալու է նոյեմբերի 22-ին։

Ազգերի լիգա, A դիվիզիոն, 6-րդ տուր

Երկրորդ խումբ

Իտալիա - Ֆրանսիա` 1-3 (տեսանյութ)

Անդրեա Կամբիասո, 35 - Ադրիեն Ռաբյո, 2, 65, Գիլելմո Վիկարյո, 33 (ինքնագոլ)

Իսրայել - Բելգիա` 1-0 (տեսանյութ)

Յարդեն Շուա, 86

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա