Աշխարհի փոխչեմպիոն Ֆրանսիայի հավաքականն ՈւԵՖԱ-ի Ազգերի լիգայի խմբային փուլի երկրորդ տուրում կընդունի Բելգիայի թիմին: Հայտնի են մեկնարկային կազմերը, Ֆրանսիայի հավաքականի ավագ և առաջատար հարձակվող Կիլիան Մբապեն պահեստայինների թվում է։
Ֆրանսիա. Մենյան, Կունդե, Սալիբա, Ուպամեկանո, Դին, Կանտե, Կոնե, Գենդուզի, Դեմբելե, Կոլո Մուանի, Թյուրամ:
Բելգիա. Կաստելս, Կաստան, Տեատե, Դեբաստ, Ֆաես, Օնանա, Տիլեմանս, Լուկեբակո, Դոկու, Դե Բրույնե, Օփենդա:
Ֆրանսիա - Բելգիա A դիվիզիոնի երկրորդ խմբի երկրորդ տուրի խաղը կմեկնարկի Երևանի ժամանակով 22:45-ին և կցուցադրվի Fast Sports-ի ուղիղ եթերում:
Հիշեցնենք, որ առաջին տուրում Բելգիայի հավաքականը 3-1 հաշվով հաղթել էր Իսրայելին, Ֆրանսիան էլ 1-3 հաշվով պարտվել էր Իտալիային: