Ազգերի լիգայի խաղարկության C դիվիզիոնի չորրորդ խմբում Հայաստանի ազգային հավաքականի մրցակիցներ Ֆարերյան կղզիներն ու Հյուսիսային Մակեդոնիան առաջին տուրում չպարզեցին հաղթողին` 1-1։
Ֆարերյան կղզիների մայրաքաղաք Տորսհավնում կայացած խաղի հաշիվը 9-րդ րոպեին բացեցին տանտերերը, իսկ մակեդոնացիները պատասխանեցին 49-րդ րոպեին։ Երկու գոլերն էլ գրանցվեցին 11-մետրանոցի իրացումից հետո։
Հիշեցնենք, որ Հայաստանի հավաքականն Ազգերի լիգայի խաղարկության առաջին խաղում սեպտեմբերի 7-ին` Երևանի ժամանակով 20:00-ից սկսած, Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» ստադիոնում մրցելու է Լատվիայի թիմի դեմ։
Ազգերի լիգա, C դիվիզիոն, առաջին տուր
Չորրորդ խումբ
Ֆարերյան կղզիներ - Հյուսիսային Մակեդոնիա` 1-1
Վիլիյորմուր Դավիդսեն, 9 (11մ) - Էնիս Բարդի, 49 (11մ)


