Logo

Ազգերի լիգա. Ֆարերյան կղզիներ - Հայաստան. Մեկնարկային կազմերը

21:31 / 10.10.2024Ֆուտբոլ
null

Ֆուտբոլի Հայաստանի ազգային հավաքականն ՈւԵՖԱ-ի Ազգերի լիգայի խաղարկության C դիվիզիոնի չորրորդ խմբի երրորդ տուրում կհյուրընկալվի Ֆարերյան կղզիների թիմին: Հայտնի են մեկնարկային կազմերը:

Ֆարերյան կղզիներ. Բարդուր Ռեյնաթրոդ, Յան Բենյամինսեն, Օդմար Ֆաերո, Անդրիաս Էդմունդսոն, Վիլյորմուր Դավիդսեն, Մեինհարդ Օլսեն, Սոլվի Վատնհամար, Հանուս Սորենսեն, Գունար Վատնհամար, Հաննես Ագնարսոն, Յոան Էդմունդսոն:

Հայաստան. Օգնյեն Չանչարևիչ, Կամո Հովհաննիսյան, Վարազդատ Հարոյան, Գեորգի Հարությունյան, Սերգեյ Մուրադյան, Նաիր Թիկնիզյան, Ուգոչուկվու Իվու, Հովհաննես Հարությունյան, Վահան Բիչախչյան, Լուկաս Սելարայան, Հրանտ-Լեոն Ռանոս:

Ֆարերյան կղզիներ - Հայաստան հանդիպումը կկայանա Տորսհավնի «Տորսվյոլուր» ստադիոնում, կմեկնարկի Երևանի ժամանակով 22։45-ին ու կցուցադրվի Fast Sports-ի ուղիղ եթերում։

Հիշեցնենք, որ ուկրաինացի մասնագետ Ալեքսանդր Պետրակովի գլխավորած թիմը երկու խաղից հետո երեք միավորով Լատվիայի հավաքականի հետ բաժանում է 2-3-րդ տեղերը, առաջատար Հյուսիսային Մակեդոնիան չորս միավոր ունի և այս պահին հյուրընկալվելիս 2-0 հաշվով հաղթում է լատվիացիներին: Ֆարերյան կղզիների հավաքականը մեկ միավոր ունի:

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

Աղյուսակներ