Շվեյցարացի Սանդրո Շերերի գլխավորած մրցավարական անձնակազմը կսպասարկի Ազգերի լիգայի 2025 թվականի եզրափակիչը, հայտնում է ՈՒԵՖԱ-ի պաշտոնական կայքը։
Եզրերում նրան կօգնեն Ստեֆան դե Ալմեյդան և Յոնաս Էռնին, տեսաօգնականը կլինի Ֆեդայի Սանը (բոլորը` Շվեյցարիա), չորրորդ պաշտոնյան` նիդերլանդցի Սերդար Գյոզյուբյույուկը։
Պահեստային մրցավարն ու տեսաօգնականի օգնականները կնշանակվեն ավելի ուշ։
Մրցաշարի եզրափակիչը կկայանա հունսի 8-ին Մյունխենի «Ալյանց Արենա» ստադիոնում։
Ազգերի լիգայի կիսաեզրափակիչում հունիսի 4-ին կկայանա Գերմանիա - Պորտուգալիա, իսկ հունիսի 5-ին` Իսպանիա - Ֆրանսիա հանդիպումները։ Հունիսի 8-ին նախատեսված է նաև երրորդ տեղի հանդիպումը։ Այդ բոլոր խաղերի մրցավարները դեռ նշանակված չեն։
Կարդացեք նաև՝
Ազգերի լիգայի հանդիպումները ցուցադրվում են «Ֆասթ Մեդիա»-ի հեռուստաալիքներով ու Fast TV հավելվածում (iOS, Android)։


