Ազգերի լիգայի խաղարկության B դիվիզիոնի երրորդ խմբի 5-րդ տուրում Ավստրիայի հավաքականը հյուրընկալվեիս 2-0 հաշվով պարտության մատնեց Ղազախստանի թիմին։
Ռալֆ Ռանգնիկի գլխավորած թիմից առաջին խաղակեսում մեկական գոլ խփեցին գերմանական «ՌԲ Լայպցիգի» կիսապաշտպան Քրիստոֆ Բաումգարտները և «Ֆրայբուրգի» հարձակվող Միխայիլ Գրեգորիչը։
Հաշիվը կարող էր ավելի խոշոր լինել, սակայն Կոստանայի «Տոբոլի» դարպասապահ Ստաս Պոկատիլովը 6 անգամ փրկեց ղազախներին։
Ավստրիան 10 միավորով գլխավորեց երրորդ խմբի մրցաշարային աղյուսակը, Ղազախստանն ունի 1 միավոր և վերջինն է` չորրորդը։
Երրորդ խմբի մյուս խաղում Լյուբլյանայում կմրցեն Սլովենիայի ու Նորվեգիայի հավաքականները։
Ազգերի լիգա, B դիվիզիոն, 5-րդ տուր
Երրորդ խումբ
Ղազախստան - Ավստրիա` 0-2 (տեսանյութ)
Քրիստոֆ Բաումգարտներ, 15, Միխայիլ Գրեգորիչ, 25
Հեռացում` Ալեքսանդր Մարոչկին, 23 (Ղազախստան)