Ազգերի լիգայի B դիվիզիոնի երկրորդ խմբի չորրորդ տուրում Անգլիայի հավաքականը մրցակցի խաղադաշտում 3-1 հաշվով ուժեղ գտնվեց Ֆինլանդիայի հավաքականից։
Անգլիացիներից մեկական անգամ աչքի ընկան «Մանչեսթեր Սիթիի» վինգեր Ջեք Գրիլիշը, «Լիվերպուլի» պաշտպան Տրենտ Ալեքսանդր-Առնոլդն ու «Արսենալի» կիսապաշտպան Դեքլան Ռայսը։
Այս հաղթանակից հետո Անգլիայի հավաքականը հավաքեց 9 միավոր և հավասարվեց խմբի առաջատար Հունաստանին, որին պարտվել էր նախորդ տուրում։ Հույներն այս տուրում տանը կմրցեն Իռլանդիայի հավաքականի հետ։
Ազգերի լիգա, խմբային փուլ, չորրորդ տուր
B դիվիզիոն, երկրորդ խումբ
Ֆինլանդիա – Անգլիա՝ 1-3 (տեսանյութ)
Արտու Հոսկոնեն, 87 – Ջեք Գրիլիշ, 18, Տրենտ Ալեքսանդր-Առնոլդ, 74, Դեքլան Ռայս, 84