Հրապարակվել է Անգլիայի ազգային հավաքականի հայտացուցակն Ազգերի լիգաայի նոյեմբերյան խաղերի համար: Անգլիացիները նոյեմբերի 14-ին կհյուրընկալվեն Հունաստանին, իսկ երեք օր անց կընդունեն Իռլանդիային:
Ազգերի լիգա. Անգլիայի հավաքականի հայտացուցակը
Դարպասապահներ. Դին Հենդերսոն («Քրիսթալ Փելաս»), Ջորդան Պիկֆորդ («Էվերթոն»), Աարոն Ռամսդեյլ (»Սաութհեմփթոն»);
Պաշտպաններ. Տրենտ Ալեքսանդր-Առնոլդ («Լիվերպուլ»), Լևի Քոլվիլ («Չելսի»), Մարկ Գեյի («Քրիսթալ Փելաս»), Լյուիս Հոլ («Նյուքասլ»), Թեյլոր Հարվուդ-Բելիս («Սաութհեմփթոն»), Էզրի Կոնսա («Ասթոն Վիլա»), Ռիկո Լյուիս, Քայլ Ուոքեր ( երկուսն էլ «Մանչեսթեր Սիթի»);
Կիսապաշտպաններ. Ջուդ Բելինգեմ («Ռեալ»), Ֆիլ Ֆոդեն («Մանչեսթեր Սիթի»), Քոնոր Գալահեր («Աթլետիկո»), Մորգան Գիբս-Ուայթ («Նոթինգհեմ Ֆորեստ»), Անխել Գոմես («Լիլ»), Կյորտիս Ջոնս («Լիվերպուլ»), Քոուլ Պալմեր («Չելսի»), Դեկլան Ռայս («Արսենալ»);
Հարձակվողներ. Էնթոնի Գորդոն («Նյուքասլ»), Ջեկ Գրիլիշ («Մանչեսթեր Սիթի»), Հարի Քեյն («Բավարիա»), Նոնի Մադուեկե («Չելսի»), Բուկայո Սակա («Արսենալ»), Դոմինիկ Սոլանկե («Տոտենհեմ»), Օլի Ուոթկինս («Ասթոն Վիլա»):