Logo

Տիգրան Փոլատի «Լքված Արիադնեն»` Ազգային պատկերասրահում [լուսանկար]

Հեղինակ
Աննա Անտոնյան
11:53 / 28.03.2023ՄՇԱԿՈՒՅԹ
Տիգրան Փոլատ-Լքված Արիադնեն

Ազգային պատկերասրահում շարունակվում է «Մերկի հանդերձները/The Guises of the Nude» ցուցահանդեսը: Ներկայացվող 100 «մերկերից» առանձնանում է ֆրանսահայ նկարիչ Տիգրան Փոլատի աշխատանքը՝ «Լքված Արիադնեն» (1929, թուղթ, օֆորտ):

Արիադնեի մասին

Հունական առասպելում Աթենքի թագավոր Թեսևսը գայթակղում է Կրետեի արքայադստերը, որն իրեն օգնում է սպանել Մինոտավրոսին: Բայց Թեսևսը լքում է Արիադնեին, որին հետո գտնում է Դիոնիսոս (Բաքոս) աստվածը և կնության առնում: Այս ամբողջ պատմության ընթացքում Արիադնեն գրեթե չի դրսևորում սեփական կամք կամ ուժ: Նա անցնում է մի տղամարդուց մյուսին՝ որպես արժեքավոր, սակայն պասիվ առարկա։

Հենց այսպես է նրան պատկերել ֆրանսահայ նկարազարդող Տիգրան Փոլատը, որն Արիադնեին մատուցում է իբրև լողափին պառկած անօգնական, բայց գայթակղիչ մերկ կին, որի վիշտը առաջ է բերում ոչ թե կարեկցանք, այլ ավելի շուտ՝ էրոտիկ հուզմունք։ 20-րդ դարում այս պատկերագրությունը խիստ արմատավորված էր արևմտյան մշակույթում՝ որպես արվեստում կանանց մարմնի ներկայացուցչական մոդել: Նման պատկերների գեղագիտական գեղեցկության քողի ներքո հրամցված էրոտիկ բնույթը կախված էր կանանց վերափոխումից։

Տիգրան Փոլատ-Լքված Արիադնեն-1

Տիգրան Փոլատ-Լքված Արիադնեն-2

Տիգրան Փոլատ-Լքված Արիադնեն-2

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

TV Ալիք

    Աղյուսակներ