Logo

Ազգային պատկերասրահի հին հայկական զարդերի բացառիկ նմուշները

Հեղինակ
Մարինե Մելիքյան
00:00 / 12.08.2021ՍՊՈՐՏ
Բացառիկ
2 9 - Ազգային պատկերասրահի հին հայկական զարդերի բացառիկ նմուշները

Ներկայիս գլոբալիզացիայի պայմաններում շատ կարևոր է պահպանել ավանդական մշակութային արժեքները: Հին հայկական զարդերը, անշուշտ, այդ արժեքների մի մասն են կազմում: Մեր օրերում շատ ու շատ երիտասարդներ կրում են հայկական «հին» նախշերով զարդեր՝ մատանիներ, գոտիներ, կախազարդեր և այլն: Նմանօրինակ զարդեր կարելի է տեսնել և՛ աղջիկների, և՛ տղաների մոտ: Սա, իհարկե շատ ուրախալի և ողջունելի է, քանի որ դա մշակութային արժեքները վերակենդանացնելու և նոր շունչ հաղոդելու պարզ միջոց է: 

Հին հայկական զարդեր

Զարդերն անցյալում հայերի համար ունեցել են ինքնապաշտպանական, աուրան մաքրելու խորհուրդ: Յուրաքանչյուր հայ կրել է այնպիսի զարդ, որը համապատասխան է եղել իր տարիքին: Հին Հայաստանում չամուսնացած աղջիկն իրավունք չուներ զարդեր կրելու՝ հատկապես արծաթե, ոսկե գոտի, աջ ձեռքին ոսկյա մատանի: Զարդերի նշանակությանը մարդիկ շատ էին ուշադրություն դարձնում, և զարդեր կրում էին ոչ միայն գեղեցկութան համար, այլ նաև որպես խորհրդանիշներ, թալիսմաններ, որոնք ունեին «պաշտպանիչ» դեր: Խորը հնադարում զարդարվում էին նաև տղամարդիկ և ունեին բավականին հաուստ զարդարանքներ: Եթե տղամարդը արծաթե գոտի էր կրում, ապա դա դիտվում էր որպես տղամարդկության խորհրդանիշ, իսկ եթե ոսկյա՝ ունևորության խորհրդանիշ: 

Հնուց ի վեր արծաթագործությունն ու ոսկերչությունը եղել են տարածված, Դվինի պեղումներիցհայտնաբերվել են բացառիկ նմուշներ և այժմ էլ պահվում են պատմության թանգարանում: Աշխարհի տարբեր անկյուններում՝ Եթովպիայից մինչև Պարսկաստան արծաթագործությունը եղել է հայերի «ձեռքում», ովքեր այս գործում իսկական վարպետներ էին:

Հայաստանի ազգային պատկերասրահի բացառիկ նմուշները

Վաղ շրջանի հայ ականավոր արծաթագործներից է Արծրուն Բերբերյանը, որը ծագումով վանեցի է: Հնում Վանի արծաթագործության դպրոցը համարվում էր լավագույններից մեկը: Վարպետը նախ աշակերտել է հորը՝ վանեցի Վարպետ Արմենակին, ապա Բերբերյանների ընտանիքը տեղափոխվել է Թավրիզ, որտեղ էլ Արծրունը աշակերտել է թավրիզաբնակ, վանեցի հանրահայտ ոսկերիչ-արծաթագործ Փանոս Աղա Ժամհարյանին և Ատոմ Աղա Սապոնճյանին: Բերբերյանը ստեղծել է տարբեր մետաղների (արծաթ, բրոնզ, պղինձ) ու թանկարժեք քարերի համադրություններով վզնոցներ, մետաղի և փայտի գեղեղարվեստական մշակման տարբեր եղանակներով (ֆիլիգրան, փորագրություն, ապլիկացիաևայլն) ստեղծել է սկուտեղներ, սափորներ, զարդաքանդակներ:

Հայկական զարդերը, որոնք հիմա բավականին ակտուալ և տարածված են, հիմքում ունեն Բերբերյանի ոճը: 

Արծրուն Բերբերյանի աշխատանքներից որոշ նմուշներ արդեն Հայաստանի ազգային պատկերասրահում են: Նմուշները պատկերասրահում ցուցադրվելու են առաջին անգամ, և մինչ հավաքածուի մաս դառնալը՝ անցել են հետազոտման փուլ: 

«Մի ժամանակ արծաթը ներկայացված է եղել պատկերասրահի հիմնական հավաքածուում, սակայն հետագայում հավաքվել է ցուցադրությունից և առանձնացվել ֆոնդում՝ ապահովության նկատառումներից ելնելով: Ավելի ապահով միջոցներ ձեռնարկելուց հետո արդեն հնարավորություն կստեղծվի նմուշները կրկին ցուցադելու», – նշեց Ազգային պատկերասրահի դեկորատիվ-կիրառական արվեստի բաժնի վարիչ Սաթենիկ Չուգասզյանը:

Ներկայացնում ենք Արծրուն Բերբերյանի ստեղծած բացառիկ նմուշնեից մի քանիսը, որոնք, ի դեպ, դեռ չեն հանվել ցուցադրության: Ազգային պատկերասրահից ստացած բացառիկ իրավունքով նմուշներից մի քանիսը սիրով ներկայացնում ենք ձեզ: 

Մանյակ՝ վիշապազարդ

Երկշարք վիշապազարդի վերևի մասում վիշապներ են հավաքված ժապավենի վրա: Այդ վիշապները կլոր հանգույցների միջոցով միացած են սերմաձև կախիկներին: Ընդհանուր 36 վիշապ է, իսկ կախիկները 37-ն են, քանզի վզնոցի կենտրոնում կլոր, հարթ մշակված խոշոր մանուշակագույն ամետիստ է, որից ցած էլ կախիկն է:

մ 6 960x294 - Ազգային պատկերասրահի հին հայկական զարդերի բացառիկ նմուշները

Մանյակ՝ վիշապազարդ

Քառաշարք այս վիշապազարդի վերևի մասում վիշապներ են դրոշմազարդված, որոնք իրար ամրացված երեք օղակների միջոցով կապվում են երկրորդ շարքի՝ ձևավոր եզրեր ունեցող շեղանկյունիներին: Վերջիններս էլ կրկին երեք օղակների միջոցով միանում են դաստականման կախիկներին: Չորրորդ շարքը կրկին օղակների միջոցով կցված է նշաձև գնդիկազարդ կախիկներին: Վզնոցի կենտրոնական դաստականման կախիկը միացված է  երկրորդ շարքի շեղանկյունին, ապա քառանկյան մեջ ներգծված քառաթերթիկ ծաղկանման տախտակին, որի կենտրոնում և յուրաքանչյուր թերթիկի վրա  մեկական փիրուզ է ագուցված: Ընդհանուր հինգ քար է, կենտրոնականը մյուսներից ավելի մեծ է: Թերթիկների միջև քառանկյան անկյուններն են միայն երևում: Ներքևի երեք թերթիկներից օղակների միջոցով մեկական նշաձև գնդիկազարդ կախիկներ են միացված: Մանյակի փակիչը կեռիկաձև է:

2 5 960x479 - Ազգային պատկերասրահի հին հայկական զարդերի բացառիկ նմուշները

Մանյակ՝ վիշապազարդ

Վիշապազարդի վերևի մասում վիշապներ են դրոշմազարդված (25 հատ), իսկ դրանցից ցած ձվաձև զարդեր-միացություններ են, որոնցից էլ կախված են թեփուկավոր ձկների տեսքով կախիկները:

3 4 960x356 - Ազգային պատկերասրահի հին հայկական զարդերի բացառիկ նմուշները

 

Աղբյուրներ՝ Aravot.am, Ազգային պատկերասրահի արխիվ

Զարդերի լուսանկարները՝ Ազգային պատկերասրահի արխիվից:

Գլխավոր լուսանկարը՝ champord.am կայքից:

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 


Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

TV Ալիք

    Աղյուսակներ