Ավստրիայի հավաքականի կիսապաշտպան Քրիստոֆ Բաումգարտները խփել է ազգային հավաքականների խաղերում պատմության ամենաարագ գոլը, հայտնում է beIN SPORTS-ը:
Գերմանական «Լայպցիգի» ֆուտբոլիստը Սլովակիայի հավաքականի դեմ արտագնա ընկերական խաղի 6-րդ վայրկյանին բացել է հաշիվը, ավստրիացիները հաղթել են 2-0 հաշվով։
Մինչև այս ռեկորդը պատկանում էր Գերմանիայի ազգային հավաքականի նախկին հարձակվող Լուկաշ Պոդոլսկիին, որը 2013 թվականին կայացած ընկերական խաղում Էկվադորի հավաքականի դարպասը գրավել էր 7 վայրկյանին (4-2):
Քրիստոֆ Բաումգարտների գոլի տեսանյութը:


