Logo

Ազազը՝ Բարսեղյանի մասին. «Նա կորցրել էր ինքնատիրապետումը»

23:27 / 15.10.2025Ֆուտբոլ
null

Իռլանդիայի ազգային հավաքականի կիսապաշտպան Ֆին Ազազը մեկնաբանել է իր և Հայաստանի թիմի ավագ Տիգրան Բարսեղյանի միջև տեղի ունեցած բախումը, գրում է BBC-ն։

«Խաղը լարված էր, էմոցիոնալ, պայքարով լի, ու նման իրավիճակներ կարող են լինել։ Նա կորցրել էր ինքնատիրապետումը, ինչի հետևանքով մնացին 10 ֆուտբոլիստով։ Նա գլխով հարվածեց ինձ։

Ասելու շատ բան չկա, քանի որ ամեն ինչ պահի ազդեցության տակ եղավ։ Կարմիր քարտը փոխեց խաղի ընթացքը։ Այդպիսի իրավիճակներ լինում են ֆուտբոլում»,- ասել է «Սաութհեմփթոնի» ֆուտբոլիստը։

Հայաստանի հավաքականն Իռլանդիայի դեմ աշխարհի 2026թ. առաջնության եվրոպական գոտու ընտրական մրցաշարի F խմբի չորրորդ խաղի 52-րդ րոպեին` Տիգրան Բարսեղյանի կարմիր քարտից հետո, մնացել էր 10 ֆուտբոլիստով. նա գլխով հարվածել էր Ազազի դեմքին։

Իռլանդիայի հավաքականը, ստանալով քանական առավելություն, 70-րդ րոպեին Էվան Ֆերգյուսոնի միակ գոլի շնորհիվ հաղթանակ էր տարել 1-0 հաշվով։

Եղիշե Մելիքյանի գլխավորած թիմը 3 միավորով չորրորդ տեղում է ընտրական մրցաշարի F խմբում։ Խմբի առաջատար Պորտուգալիան ունի 10, Հունգարիան` 5, Իռլանդիան` 4 միավոր։

Հայաստանի հավաքականը հաջորդ հանդիպումը կանցկացնի նոյեմբերի 13-ին` սեփական դաշտում մրցելով Հունգարիայի թիմի դեմ։

Կարդացեք նաև՝

ԱԱ-2026-ի եվրոպական գոտու ընտրական մրցաշարի հանդիպումները ցուցադրվում են «Ֆասթ Սպորտ» հեռուստաալիքների («Ֆասթ Սպորտ», «Ֆասթ Սպորտ 1», «Ֆասթ Սպորտ 2») ուղիղ եթերում: Բոլոր խաղերը հեռարձակվում են Fast TV հավելվածում (iOSAndroid):

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

TV Ալիք

    Աղյուսակներ