Logo

Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի Մ20 հավաքականը մեկ մեդալ նվաճեց ԵԱ-ում

23:38 / 06.07.2024Ըմբշամարտ
null

Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի մինչև 20 տարեկանների հավաքականը մեկ մեդալ նվաճեց Եվրոպայի առաջնությունում:

Սերբիայի Նովի Սադ քաղաքում ընթացող ստուգատեսում բրոնզե մեդալակիր դարձավ Հայկո Գասպարյանը (57 կգ), որը վճռորոշ գոտեմարտում 10-4 հաշվով հաղթեց վրացի Նիկա Զանգալաձեին

Բրոնզե մեդալի համար գոտեմարտեցին նաև Անդրանիկ Ավետիսյանը (65 կգ), Արեն Իսրայելյանը (79 կգ) և Վլադիմիր Ազարյանը (70 կգ), սակայն երեքն էլ պարտվեցին:

Երկրորդ մրցումային օրը գորգ դուրս եկած Հայաստանի 5 ներկայացուցիչները պարտվեցին, նրանց հաղթած մրցակիցներն էլ չհասան եզրափակիչ: Այսպիսով, Հայաստանի ներկայացուցիչների համար պայքարն ավարտված է:

Ֆոտո՝ ՀԸՖ

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա