Logo

Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի հավաքականն ամբողջական կազմով կմասնակցի ԵԱ-ին

22:51 / 08.02.2024Ըմբշամարտ
Պաշտոնական
null

Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի հավաքականի Եվրոպայի առաջնությանն ընդառաջ բաց մարզում է անցկացրել «Օլիմպավանում»:

Բաց մարզման ընթացքում գլխավոր մարզիչ Հաբեթնակ Կուրղինյանը ներկայացրել է Հայաստանի հավաքականի կազմը, որը կմեկնի Ռումինիայի մայրաքաղաք Բուխարեստ: Հայաստանի հավաքականը մասնակից կունենա բոլոր քաշային կարգերում:

Աշխարհամասի առաջնությանը հայտավորվել են Եվրոպայի եռակի չեմպիոն Արսեն Հարությունյանը (57 կգ), Մեժլում Մեժլումյանը (61 կգ), Վազգեն Թևանյանը (65 կգ), Արման Անդրեասյանը (70 կգ), Հայկ Պապիկյանը (74 կգ), Արման Ավագյանը (79 կգ), Մուշեղ Մկրտչյանը (86 կգ), Կնյազ Իբոյանը (92 կգ), Սերգեյ Սարգսյանը (97 կգ) և Լյովա Գևորգյանը (125 կգ):

Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի հավաքականը մրցավայր կմեկնի փետրվարի 14-ին: Ազատ ոճայինները պայքարը կսկսեն փետրվարի 16-ին:

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

TV Ալիք

    Աղյուսակներ