Logo

Ազատ ոճի հայ ըմբիշները հաջող են մեկնարկել Մ17 ԵԱ-ում

16:34 / 28.06.2024Ըմբշամարտ
null

Հայ ըմբիշները սկսել են պայքարը Սերբիայի Նովի Սադ քաղաքում ընթացող ազատ ոճի ըմբշամարտի Մ17 Եվրոպայի առաջնությունում։

Հունիսի 28-ին պայքարի մեջ են մտել Արմեն Պապիկյանը (48 կգ), Գագիկ Ղազարյանը (55 կգ), Եղիշե Մոսեսյանը (65 կգ), Սահակ Հովհաննիսյանը (80 կգ) և Անդրանիկ Ջաղեթյանը (110 կգ)։

Հայաստանի ըմբիշներից 4-ը դուրս են եկել կիսաեզրափակիչ։ Պարտվել է միայն Անդրանիկ Ջաղեթյանը (110 կգ), որը դեռ պահպանում է բրոնզե մեդալի համար պայքարը շարունակելու հնարավորությունը։

Հիշեցնենք, որ հունահռոմեական ոճի ըմբշամարտի Հայաստանի Մ17 հավաքականը 1 ոսկե, 3 արծաթե ու 1 բրոնզե մեդալով Եվրոպայի առաջնության թիմային հաշվարկում զբաղեցրել էր երկրորդ տեղը։ 

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա