Փետրվարի 8-ին ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի ընտրանին կմեկնի Ուկրաինայի Խարկով քաղաք, որտեղ ընդլայնված կազմով կմասնակցի ԽՍՀՄ սպորտի վարպետ Հովհաննես Սահակյանի հուշամրցաշարին՝ հաղորդում է Հայաստանի ըմբշամարտի ֆեդերացիան:
Հավաքականի գլխավոր մարզիչ Հաբեթնակ Կուրղինյանի ղեկավարությամբ մրցավայր կմեկնեն Արսեն Հարությունյանը, Արման Անդրեասյանը, Արման Ավագյանը, Սերգեյ Սարգսյանը, Լյովա Գևորգյանը, Մանվել Խնձրցյանը, Էդիկ Հարությունյանը, Նորիկ Հարությունյանը, Հրաչյա Մարգարյանը, Նարեկ Հարությունյանը, Մենուա Յարիբեկյանը, Մուշեղ Մկրտչյանը, Մհեր Մարկոսյանն ու Հովհաննես Մաղաքյանը։
Մրցավայր կմեկնեն նաև մարզիչներ Էդգար Ենոքյանը և Արմեն Մալխասյանը։