Մադրիդի «Ռեալի» նախկին կիսապաշտպան Էդեն Ազարը հնարավոր է ավարտի կարիերան, հայտնում է Foot Mercato-ն:
Ամառային տրանսֆերային պատուհանի ընթացքում 32-ամյա ֆուտբոլիստով հետաքրքրված էին ֆրանսիական «Նիսը», «Մարսելը» և «Լիլը», սակայն կողմերն այդպես էլ համաձայնության չեն եկել:
Բելգիացին դեռ շարունակում է մտածել կարիերան ավարտելու մասին և մերժել է ևս 6 ակումբի առաջարկ:
Հիշեցնենք, որ «Ռեալի» հետ պայմանագիրը խզելուց հետո Բելգիայի հավաքականի նախկին խաղացողն ազատ գործակալի կարգավիճակ ունի: Ակումբային կարիերայի ընթացքում Ազարը խաղացել է նաև «Լիլում» ու Լոնդոնի «Չելսիում»։


