«Չելսիի» նախկին եզրային հարձակվող Էդեն Ազարն ընդգրկվել է Անգլիայի Պրեմիեր լիգայի «Փառքի սրահում», հաղորդում է լոնդոնյան ակումբի պաշտոնական կայքը:
«Ես մեծացել եմ՝ ֆուտբոլ խաղալուց հաճույք ստանալու համար, բայց հետագայում նպատակս ամենաբարձր մակարդակում հանդես գալն էր»,- ասել է բելգիացին:
Ազարը «Չելսիի» 6-րդ ֆուտբոլիստն է, որն ընդգրկվում է «Փառքի սրահում»: Լոնդոնյան ակումբն այս պատվավոր հարթակում ներկայացրել են նաև Պետր Չեխը, Ջոն Թերին, Էշլի Քոուլը, Ֆրենկ Լեմպարդն ու Դիդյե Դրոգբան:

