Բելգիայի հավաքականի, Լոնդոնի «Չելսիի» և Մադրիդի «Ռեալի» նախկին ֆուտբոլիստ Էդեն Ազարը L’Équipe-ի հետ հարցազրույցում պատասխանել է մյուսների համեմատ իր խաղամակարդակի մասին հարցին:
- Կայի՞ն ֆուտբոլիստներ, որոնց խաղը դիտելիս ինքներդ ձեզ ասում էիք. «Նա ինձնից ավելի լավն է»:
- Միայն Մեսին: Ես վայելում էի նրա խաղը «Բարսելոնայում», նա պատմության լավագույն ֆուտբոլիստն է: Նրան անհնար էր հաղթել կամ նրանից գնդակ խլել:
Կրիշիանուն ավելի շատ նվաճումների է հասել, բայց զուտ ֆուտբոլային տեսանկյունից, նա ինձնից ավելի լավը չէ, անկեղծ եմ ասում:
Գիտեմ այլ ֆուտբոլիստների, որոնք նույնպես ինձ չեն գերազանցում, բայց շնչում են ֆուտբոլով և դրա շնորհիվ ավելի մեծ նվաճումների են հասել. Բենզեման, Կրոսը, Մոդրիչը, Դե Բրույնեն: Եթե կարիերայով հաշվենք, նրանք ավելի բարձր են:


