«Ալ Ահլիի» հարձակվող Այվան Թոնին դեկտեմբերի 6-ի առավոտյան ձերբակալվել է Լոնդոնում ծեծկռտուքի մասնակցելու մեղադրանքով, հայտնում է The Sun-ը:

Ականատեսները պատմել են, որ բարերից մեկում միջադեպ է տեղի ունեցել, երբ երկրպագուներից մեկը փորձել է լուսանկարվել հարձակվողի հետ:
Տուժածը ծեծկռտուքի հետևանքով ստացել է քթի ու մատի կոտրվածք: Միջադեպին մասնակցած երեք անձանցից մեկը տեղափոխվել է հիվանդանոց, մյուս երկուսին տեղում ցուցաբերվել է բժշկական օգնություն:


