Logo

Այտանա Բոնմատին` երկրորդ տարին անընդմեջ լավագույն ֆուտբոլիստուհի

21:48 / 17.12.2024Ֆուտբոլ
null

Կատալոնական «Բարսելոնայի» և կանանց Իսպանիայի ազգային հավաքականի կիսապաշտպան Այտանա Բոնմատին FIFA The Best ամենամյա մրցանակաբաշխության ժամանակ երկրորդ անգամ անընդմեջ ճանաչվեց լավագույն ֆուտբոլիստուհի։

26-ամյա Բոնմատին «Բլաուգրանայի» հետ 2023/24 մրցաշրջանում հաղթել էր Իսպանիայի առաջնությունում, գավաթում, Սուպերգավաթում և Չեմպիոնների լիգայում:

Հիշեցնենք, որ իսպանացի ֆուտբոլիստուհին երկու տարի անընդմեջ արժանացել է նաև կանանց ֆուտբոլի «Ոսկե գնդակին»։

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա