Մադրիդի «Ռեալի» գլխավոր մարզիչ Կառլո Անչելոտին խոսել է ՉԼ 1/8 եզրափակիչում «Աթլետիկոյի» դեմ պատասխան հանդիպման մասին, հայտնում է ՈՒԵՖԱ-ի մամուլի ծառայությունը:
«Վստահ եմ, որ կնվաճենք քառորդ եզրափակիչի ուղեգիր: Այս մրցաշարում մենք միշտ մոտիվացված ենք ու ցանկանում ենք ևս մեկ անգամ հաղթել Չեմպիոնների լիգան: Ընթացիկ մրցաշրջանը մի փոքր բարդ է դասավորվում, բայց մենք կարող ենք հաղթահարել դժվարությունները», - ասել է իտալացի մասնագետը:
Հիշեցնենք, որ «Ռեալը» սեփական դաշտում 2-1 հաշվով առավելության է հասել «Աթլետիկոյի» հետ պայքարում: Պատասխան խաղը կկայանա այսօր և ժամը 23:45-ից կցուցադրվի «Ֆասթ Սպորտ» հեռուստաալիքի եթերում: