Ինչպես արդեն տեղեկացրել ենք, «Ուրարտուն» VBET Հայաստանի Պրեմիեր լիգայի 4-րդ տուրում 2-1 հաշվով առավելության է հասել «Ալաշկերտի» նկատմամբ: Դուբլի հեղինակ է դարձել Ջոնել Դեսիրեն, իսկ «Ալաշկերտից» հաջողության է հասել «Ուրարտուի» նախկին հարձակվող Ալեքսանդր Գլիշիչը:
Ալեքսանդր Գրիգորյանի գլխավորած թիմը միավորների քանակը հասցրել է 7-ի ու այս պահին միանձնյա գլխավորում է առաջնության մրցաշարային աղյուսակը:
4-րդ տուրում 2-1 հաշվով էին ավարտվել նախորդ 3 հանդիպումներից ևս 2-ը: «Նոան» այդ հաշվով հաղթել էր «Արարատին», «Լոռին»՝ «Արարատ-Արմենիային»:
VNews․am-ի ֆոտոթղթակից Գրիգոր Գրիգորյանը ներկայացնում է «Ալաշկերտ» – «Ուրարտու» մրցավեճից իր պատրաստած ֆոտոշարքը:
- 28




























