Logo

«Այս մրցաշրջանում մենք ամենաարագ թիմը չենք»․ Ֆերստապեն

14:58 / 05.12.2025Ֆորմուլա 1
null

Ֆորմուլա 1-ի քառակի չեմպիոն, «Ռեդ Բուլի» նիդերլանդցի ավտոարշավորդ Մաքս Ֆերստապենը խոսել է Աբու Դաբիում կայանալիք, մրցաշրջանի եզրափակիչ մրցավազքի մասին, տեղեկացնում է BBC-ն։

«Շատ լուրջ պայքար կա։ Տիտղոսը չնվաճելու դեպքում շատ չեմ տխրի․ գիտեմ, որ իսկապես լավ մրցաշրջան եմ անցկացրել, և դա հիանալի զգացողություն է։ Նույնիսկ եթե պարտվենք, ցավալի չի լինի, որովհետև գիտեմ, թե որտեղ ենք ձախողվել։ Պետք է ընդունենք, որ այս մրցաշրջանում մենք ամենաարագ թիմը չենք»,- ասել է Ֆերստապենը։

Աբու Դաբիի Գրան պրին կկայանա դեկտեմբերի 7-ին ու կհեռարձակվի Fast Sports 1-ի ուղիղ եթերում ու Fast TV հավելվածում (iOSAndroid):

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

TV Ալիք

    Աղյուսակներ