Logo

«Այս դեպքում հաշիվը բացեցի». «Ուրարտուի» ֆուտբոլիստը գոլ է խփում միայն «Շիրակին»

14:30 / 27.08.2023Ֆուտբոլ
null

«Շիրակ» - «Ուրարտու» (0:2) Հայաստանի Պրեմիեր լիգայի 5-րդ տուրի խաղում գոլի հեղինակ դարձած Էրիկ Փիլոյանը խոսել է հանդիպման դժվարության, իր գոլի ու թիմում մթնոլորտի մասին։

«Խաղն իրականում շատ բարդ էր, «Շիրակի» հետ բոլոր հանդիպումները, նամանավանդ՝ մրցակցի հարկի տակ միշտ դժվար են, այդ ամենի հետ կապ ունեն թե՛ իրենց երկրպագուները, թե՛ թիմի բնավորությունը, բայց կամքի ուժ դրսևորեցինք ու հասանք մեր նպատակին։ Շնորհակալ եմ տղաներին ու շնորհավորում եմ բոլորին։

Երկրորդ խաղակեսում ավելի փակ ու ապահով ֆուտբոլ սկսեցինք խաղալ։ Վերջին երկու խաղերից հետո թիմը հոգեբանորեն մի փոքր ճնշված էր, և բոլորիս մտքում այն էր, որ ավելի կարևոր է՝ գոլ բաց չթողնենք, քան շատ խփենք, բայց ստացվեց նաև այնպես, որ երկրորդը խփեցինք։

Շատ ուրախ եմ, որ գոլի հեղինակ դարձա, և այդ գոլն օգնեց թիմին կարևոր հաղթանակ տոնել ու 3 միավոր վաստակել։ Մեր թիմի կազմում խփած երկու գոլերս էլ «Շիրակի» դեմ խաղերում են եղել, այս դեպքում բացեցի հաշիվը, նախորդ անգամ առաջ անցանք հաշվի մեջ։

Մթնոլորտը, միանշանակ, շատ լավ է թիմում, առաջնությունն էլ բարձր մակարդակի վրա է, բոլոր թիմերն ուժեղացել են և նախորդ մրցաշրջանի առաջատար թիմերին նորերն են միացել, մտել են պայքարի մեջ, ինչն ավելի հետաքրքիր է դարձնում ամեն ինչ»,- Հայաստանի ազգային հավաքականի պաշտպանի խոսքը փոխանցում է «Ուրարտուի» պաշտոնական կայքը:

Հիշեցնենք, որ Գյումրիում տարած հաղթանակից հետո «Ուրարտուն» վաստակել էր 10 միավոր և հավասարվել մրցաշարային աղյուսակը գլխավորող «Ալաշկերտին», որն այս տուրում հաղթել էր «Նոային»։

 

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա