Բասկետբոլի Ֆրանսիայի բարձրագույն դիվիզիոնը ներկայացնող «Գրավլին Դյունկերկ» ակումբը մնացել է առանց տնային մարզահամալիրի:
Ակումբի մամուլի ծառայությունն արտակարգ իրավիճակի մասին հաղորդագրություն է տարածել՝ հայտնելով. «Հրշեջներն անում են ամեն ինչ՝ մարելու այն սարսափելի հրդեհը, որը ոչնչացնում է «Սպորտիկան»»:
L'Equipe-ը հաղորդում է, որ հրդեհի հետևանքով զոհեր, բարեբախտաբար, չկան: Ակումբը ստիպված կլինի ժամանակավորապես հանգրվանել այլ վայրում:
Les images de l'impressionnant incendie de Sportica, la salle de Gravelines Dunkerque
— L'ÉQUIPE (@lequipe) December 25, 2023
Image : Dany Decaix pic.twitter.com/Np3Y0ww4Ko
16 խաղում տարած 4 հաղթանակով «Գրավլին Դյունկերկն» առաջնությունում նախավերջին տեղում է: