Գերմանիայի Բունդեսլիգայի 22-րդ տուրում Ֆրանկֆուրտի «Այնտրախտը» տնային խաղում 3-1 հաշվով հաղթել է «Հոլշտայն Քիլին»։
Դինո Թոփմյոլերի գլխավորած թիմն օգտվեց «Լայպցիգի» (37 միավոր) սայթաքումից և 42 միավորով ամրապնդվեց երրորդ տեղում։ «Այնտրախտը» նաև երկրորդը տեղը զբաղեցնող Լևերկուզենի «Բայերից» միավորների տարբերությունը կրճատեց մինչև 5-ի։ «Հոլշտայն Քիլն» ունի ընդամենը 13 միավոր և 18-րդ տեղում է։
Գերմանիայի Բունդեսլիգա, 22-րդ տուր
«Այնտրախտ» - «Հոլշտայն Քիլ»` 3-1
Ուգո Լարսոն, 18, Տուտա, 37, Ջան Ուզուն, 60 - Ֆին Պորատ, 73
Չիրացրած 11-մետրանոց` Յուգո Էկիտիկե, 45 («Այնտրախտ»)