Ֆրանսիայի հավաքականի հարձակվող Ռանդալ Կոլո Մուանին Ֆրանկֆուրտի «Այնտրախտից» տեղափոխվել է ֆրանսիական ՊՍԺ, հայտնում է ակումբի մամուլի ծառայությունը:
Տրանսֆերի դիմաց գերմանական ակումբը ստացել է իր համար ռեկորդային՝ 95 միլիոն եվրո:
Ֆրանսիացի ֆուտբոլիստը փարիզյան ակումբի հետ կնքել է 5 տարվա պայմանագիր: 24-ամյա Կոլո Մուանին Լուիս Էնրիկեի թիմում ելույթ կունենա 23 համարով:
Նախորդ մրցաշրջանում հարձալվողն «Այնտրախտի» կազմում բոլոր մրցաշարերում անցկացրած 46 խաղում դարձել է 23 գոլի ու 17 ասիստի հեղինակ: