Ֆրանկֆուրտի «Այնտրախտն» իրականացրել է ակումբի պատմության մեջ ամենաթանկարժեք տրանսֆերը` համաձայն Transfermarkt պորտալում հրապարակված ինֆորմացիայի։
Գերմանական ակումբը ֆրանսիական «Մարսելից» 26 միլիոն եվրոյով ձեռք է բերել հարձակվող Էլյե Վայիին։ «Այնտրախտը» նախորդ ռեկորդային տեղափոխությունը կատարել էր 2019թ., երբ սերբ հարձակվող Լուկա Յովիչի տրանսֆերային իրավունքը պորտուգալական «Բենֆիկայից» գնել էր 22,34 միլիոն եվրոյով։
22-ամյա Վային «Այնտրախտի» հետ կնքել է պայմանագիր, որն ուժի մեջ կլինի 2030թ. հունիսի 30-ը ներառյալ։
Ֆրանսիացի ֆուտբոլիստը «Մարսելում» 14 խաղում խփել է 3 գոլ և կատարել է 1 ասիստ։