Logo

Այն, ինչ գուցե չգիտեք Մարտին Սկորսեզեի մասին

Հեղինակ
tigran5
00:00 / 17.11.2021ՍՊՈՐՏ
սկորսեզե - Այն, ինչ գուցե չգիտեք Մարտին Սկորսեզեի մասին

Մարտին Սկորսեզեի ծննդյան կապակցությամբ VNews -ը ձեզ է ներկայացնում այս փոքրիկ հոդվածը:

Սկորսեզեների ընտանիքը

Մարտին Մարկանտոնիո Լուչանո Սկորսեզեն ծնվել է 1942 թ. նոյեմբերի 17-ին Ամերիկայում: Մարտինը ծագումով իտալացի է:
Ռեժիսորի ծնողները տեղափոխվել են Ամերիկա մինչ Երկրորդ համաշխարհային պատերազմը: Չարլզ և Քեթրին Սկորսեզեները հույս ունեին, որ նոր երկրում լավ կյանք կունենան և իրենց երեխաներն ավելի լավ պայմաններում կմեծանան: Սկորսեզեների ընտանիքը հաստատվում է Մանհեթենի ամենավտանգավոր հատվածում:

8 528a444e71640 - Այն, ինչ գուցե չգիտեք Մարտին Սկորսեզեի մասին
Փոքրիկ Մարտինը չէր սիրում Ամերիկան. հետպատերազմական երկրում իրադրությունը շատ վատ էր: Իրականությունից փախչելու նպատակով փոքրիկ Մարտինը ժամեր էր անցկացնում կինոթատրոններում և վայելում իր սիրած ռեժիսորների ֆիլմերը:

Առաջին քայլերը

Մարտինը մեծացել է կրոնապաշտ ընտանիքում. ամեն շաբաթ ընտանիքը մասնակցում էր կիրակնօրյա պատարագին, սակայն փոքրիկ տղան շնչառական խնդիրներ ուներ և հաճախ տանն էր մնում:
Գիտակից փոքրիկն իրեն մեղավոր էր զգում Աստծո առաջ, և իր մեղքը քավելու համար 14-ամյա Մարտինն ընդունվում է ճեմարան. տղան ցանկանում էր քահանա դառնալ:

1400x0 - Այն, ինչ գուցե չգիտեք Մարտին Սկորսեզեի մասին
Շատ շուտով Սկորսեզե կրտսերը հասկանում է, որ հոգևորականի ծառայությունն իրենը չէ և որ ինքը խենթանում է կինոյի համար: 3 տարի անց՝ ծնողների կամքին հակառակ ընդունվում է Նյու Յորքի կինոդպրոց: Սա երկար և հետաքրքրաշարժ «ճանապարհորդության» առաջին փուլն էր:
Շուտով Սկորսեզեն ծանոթանում է իր ապագա ֆիլմերի գլխավոր դերակատարի՝ սկսնակ դերասան Ռոբերտ Դե Նիրոյի հետ: Տղամարդիկ շատ շուտով ընկերանում են, իսկ ապագայում դառնում անբաժանելի գործընկերներ:

a3b15e747844e401a8977269184cc7b8 martin scorsese film movie - Այն, ինչ գուցե չգիտեք Մարտին Սկորսեզեի մասին

Ֆիլմերը

1963 թ. էկրաններ է բարձրանում Սկորսեզեի առաջին՝ «Ի՞նչ է ձեզ նման գեղեցիկ աղջիկն անում այս տեսակ վայրում/What’s a Nice Girl Like You Doing in a Place Like This?» կարճամետրաժ ֆիլմը, իսկ արդեն 4 տարի անց ռեժիսորը հանրության դատին է հանձնում «Սկզբից ես եմ թակում/I Call First» ֆիլմը՝ Հարվի Քեյթլի մասնակցությամբ: Այն ժամանակ ոչ այնքան հայտնի Հարվին գերում է ռեժիսորին իր խաղով և այդ պահից հիմք է դնում նրանց համագործակցությանը:
Այս երկու տաղանդավոր մարդկանց միանում է Դե Նիրոն և 1973 թ. էկրաններ է բարձրանում «Չար փողոցներ/Mean Streets» ֆիլմը:mean streets 20 1200 1200 675 675 crop 000000 - Այն, ինչ գուցե չգիտեք Մարտին Սկորսեզեի մասին 1974 թ. Սկորսեզեն համագործակցում է Էլլեն Բերսթինի հետ և այդ համագործակցությունից «ծնվում է» «Ալիսան այստեղ այլևս չի ապրում/Alice Doesn’t Live Here Anymore» ֆիլմը:
Այս բոլոր ֆիլմերը լավն էին, բայց ոչ հանճարեղ: Իսկ ահա «Տաքսիստը» իրականում հանճարեղ ֆիլմ էր:

travis taxi driver 671449634 - Այն, ինչ գուցե չգիտեք Մարտին Սկորսեզեի մասին«Տաքսիստը/Taxi Driver» էկրաններ է բարձրանում 1976 թ.: Գլխավոր դերում բոլորիս սիրված Ռոբերտ դե Նիրոն է, ով տաքսի է քշում Նյու Յորքի մութ և կեղտոտ փողոցներով և ապրում այն հույսով, որ մի օր իրականությունն ավելի լավը կդառնա:
Հաջորդ տարիներին նկարահանվում են «Նյու Յորք, Նյու Յորք/New York, New York» 1977 թ. , «Կատաղած ցուլ/Raging Bull» 1980 թ., «Կատագերգության արքան/The King of Comedy» 1982 թ. ֆիլմերը: Այս ֆիլմերում գլխավոր դերերով հանդես եկավ սիրելի դե Նիրոն:
1988 թ. էկրաններ է բարձրանում ռեժիսորի մյուս աղմկահարույց՝ «Քրիստոսի վերջին փորձությունը/The Last Temptation of Christ» ֆիլմը՝ Ուիլյեմ Դեֆոյի մասնակցությամբ:
90-ականներն իսկական վերելքի տարիներ էին Սկորսեզեի համար. 1990 թ. էկրաններ է բարձրանում Սկորսեզեի այցեքարտերից մեկը՝ «Փառավոր տղաներ/Goodfellas» ֆիլմը՝ Ռոբերտ դե Նիրոյի, Ռեյ Լիոտայի և Ջո Պեշիի մասնակցությամբ:

eIz5INOrwOLpcxZOeuSxZwbKmoj - Այն, ինչ գուցե չգիտեք Մարտին Սկորսեզեի մասին

Այնուհետև՝ «Վախի հրվանդանը/Cape Fear» 1991 թ., «Անմեղության դարաշրջան/The Age of Innocence» 1993 թ., «Կազինո/Casino» 1995 թ. ֆիլմերը:
21-րդ դարը սկսվում է նոր համագործակցություններով. այս անգամ Մարտինի սիրելին Լեոնարդո ԴիԿապրիոն է, ում հետ համագործակցությունից «ծնվում են» «Նյու Յորքի ավազակախումբը/Gangs of New York» 2002 թ., «Ավիատոր/Gangs of New York» 2004 թ., «Ուրացողները/The Departed» 2006 թ., «Անիծվածների կղզին/Shutter Island» 2009 թ., «Ուոլ սթրիթի գայլը/The Wolf of Wall Street» 2013 թ. ֆիլմերը:

the wolf of wall street 1200 1200 675 675 crop 000000 - Այն, ինչ գուցե չգիտեք Մարտին Սկորսեզեի մասին

Աղմկահարույց «Ուրացողները» 2006 թ. ֆիլմում Սկորսեզեն միավորել էր իր սիրելի դերասաններ Ռոբերտ դե Նիրոյին, Լեոնարդո ԴիԿապրիոյին, Ջեք Նիկոլսոնին և Մարկ Ուոլբերգին: Հենց այս ֆիլմն է Մարտինին բերում երկար սպասված Օսկարը:

the departed 1200 1200 675 675 crop 000000 - Այն, ինչ գուցե չգիտեք Մարտին Սկորսեզեի մասին

Այսքանով Սկորսեզեի գործերը չեն ավարտվում. ռեժիսորը ստեղծագործում է առ այսօր և խոսք տալիս, որ դեռ շատ է զարմացնելու երկրպագուներին:

Անձնական կյանքը

Սկորսեզեն 5 անգամ ամուսնացած է եղել, և շատ սիրավեպեր է ունեցել հայտնի և անհայտ կանանց հետ:
Մարտինի ամենասիրելի «աղջիկներից» մեկը Լայզա Մինելին էր, որին ռեժիսորը սիրահարվել է «Նյու Յորք» ֆիլմի նկարահանման ժամանակ: Մաեստրոյի կանանց թվում է նաև լեգենդար Ինգրիդ Բերգմանի դուստր Իզաբելա Ռոսսելլինին, ում Սկորսեզեն խենթի պես սիրել է և միշտ խանդել:
Սկորսեզեն երեք դուստր ունի:
Արդեն 18 տարի է Մարտինն ամուսնացած է Հելեն Մորիսի հետ, ումից ունի մեկ աղջիկ:

04404509 - Այն, ինչ գուցե չգիտեք Մարտին Սկորսեզեի մասին

Կինոն այն է, ինչ համակարգի ներսում է և միևնույն ժամանակ՝ համակարգից դուրս:

Մարտին Սկորսեզե


Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա