Ամստերդամի «Այաքսը» հայտարարեց, որ ակումբը վերադարձնում է նախկին տարբերանշանը:
«Այաքսի» գործադիր տնօրեն Մենո Գելենի խոսքով` այս որոշումը կայացվել է ի պատասխան երկրպագուների բազմաթիվ խնդրանքներին, նրանք վաղուց ցանկանում էին վերադարձնել նախկին տարբերանշանը:
Վերադարձը պատմական տարբերանշանին համընկնում է ակումբի 125-ամյակի հետ, որը նշվելու է 2025 թվականի մարտի 18-ին։
Այս տարբերանշանով հոլանդական թիմը հանդես էր եկել 1928-1991 թվականներին:
From 1900.
— AFC Ajax (@AFCAjax) November 17, 2024