Logo

«Այաքսը» Սպերցյանի տրանսֆերն իրականացնելու համար պետք է վաճառի մի քանի ֆուտբոլիստի

12:31 / 06.07.2023• Ֆուտբոլ
null

Ամստերդամի «Այաքսը» ռուսական «Կրասնոդարի» և Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Էդուարդ Սպերցյանի տրանսֆերն իրականացնելու համար պետք է վաճառի մի քանի ֆուտբոլիստի, հայտնում է Voetbalnieuws-ը։

«Այաքսի» եկամուտը նվազել է 45 միլիոն եվրոյով, քանի որ հոլանդական ակումբը չի նվաճել Չեմպիոնների լիգայի հաջորդ խաղարկության ուղեգիր: Ամստերդցիները հաջորդ մրցաշրջանում կխաղան Եվրոպա լիգայում:

Ավելի վաղ հաղորդվում էր, որ «Կրասնոդարն» Էդուարդ Սպերցյանի տրանսֆերային իրավունքի վաճառքից ակնկալում է վաստակել 12 միլիոն եվրո:

Հիշեցնենք, որ Հայաստանի 2022թ. լավագույն ֆուտբոլիստն ավարտված մրցաշրջանում ռուսական ակումբի կազմում անցկացրած 41 խաղում դարձել էր 14 գոլի և նույնքան գոլային փոխանցման հեղինակ: Transfermarkt-ը 23-ամյա կիսապաշտպանի տրասֆերային արժեքը գնահատում է 12 միլիոն եվրո։

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

TV Ալիք

    Աղյուսակներ