Logo

«Այաքսը» պաշտոնից ազատել է մարզական տնօրենին, որը ցանկանում էր ձեռք բերել Սպերցյանին

13:24 / 25.09.2023Ֆուտբոլ
Պաշտոնական
null

Ամստերդամի «Այաքսը» դադարեցրել է համագործակցությունը մարզական տնօրեն Սվեն Միսլինտատի հետ, հաղորդում է ակումբի մամուլի ծառայությունը:

Որոշման պատճառը վստահության բացակայությունն է՝ պայմանավորված թիմի գրանցած անբավարար արդյունքներով:

Ի դեպ, հենց Սվեն Միսլինտատն էր «Այաքսում» հետաքրքրված Հայաստանի հավաքականի ու ռուսական «Կրասնոդարի» կիսապաշտպան Էդուարդ Սպերցյանի տրանսֆերային իրավունքը ձեռք բերելու հեռանկարով:

Միսլենտատն ակումբի մարզական տնօրենի պաշտոնը ստանձնել էր 2023 թվականի մայիսին: Այս ընթացքում թիմն անցկացրել է 4 խաղ, որոնցում վաստակել է ընդամենը 5 միավոր:

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա