«Այաքսի» գլխավոր մարզիչ Մորիս Սթեյնը հեռացվել է զբաղեցրած պաշտոնից, հայտնում է ակումբի պաշտոնական կայքը:
49-ամյա մասնագետը թիմի ղեկը ստանձնել էր ընթացիկ մրցաշրջանից առաջ: Նրա գլխավորությամբ ամստերդամյան ակումբը անցկացրել է 11 հանդիպում և տարել 2 հաղթանակ:
Նիդերլանդների առաջնությունում «Այաքսը» 7 խաղից հետո վաստակել է հինգ միավոր, նախավերջին տեղում է և բոլոր մրցաշարերում անցկացրած նախորդ 8 խաղում հաղթանակ չունի: