Ամստերդամի «Այաքսը» դժգոհ է թիմի կիսապաշտպան Ջորդան Հենդերսոնի պահվածքից, հայտնում է De Telegraaf-ը:
34-ամյա ֆուտբոլիստը «Գալաթասարայի» դեմ Եվրոպա լիգայի Լիգայի փուլի վերջին տուրի խաղից (2-1) առաջ զրկվել է ավագի թևկապից:
Անգլիացին ակումբին հայտնել է, որ չի խաղա, եթե իրեն թույլ չտան տեղափոխվել «Մոնակո», իսկ նիդերլանդական գրանդը չի ցանկանում բաժանվել իր խաղացողից:
Հիշեցնենք, որ Հենդերսոնը 2011-2023թթ. հանդես է եկել «Լիվերպուլում», որի կազմում նվաճել է 8 տիտղոս, իսկ մինչև «Այաքս» տեղափոխվելը 19 խաղ է անցկացրել Սաուդյան Արաբիան ներկայացնող «Ալ Իթիֆաքի» կազմում: