Logo

«Այաքսն» ու Դեյլի Բլինդը խզել են պայմանագիրը

18:45 / 27.12.2022Ֆուտբոլ
Պաշտոնական
null

Ամստերդամի «Այաքսն» ու թիմի ավագ, հոլանդացի պաշտպան Դեյլի Բլինդը խզել են պայմանագիրը, հայտնում է ակումբի պաշտոնական կայքը:

32-ամյա ֆուտբոլիստի պայմանագրի ժամկետը նախատեսված էր մինչև 2023 թվականի հունիսի 30-ը:

Բլինդն «Այաքսի» սան է։ Նիդերլանդների հավաքականի ֆուտբոլիստը հոլանդական ակումբի կազմում խաղում էր 2018 թվականի հուլիսից, մինչև այդ «Այաքսի» գույները պաշտպանել էր նաև 2009-2010 և 2010-2014 թվականներին:

Դեյլի Բլինդը Նիդերլանդների չեմպիոնի կազմում անցկացրել էր 333 հանդիպում, դարձել 13 գոլի և 21 գոլային փոխանցման հեղինակ։ Հոլանդացին «Այաքսի» կազմում դարձել է Նիդերլանդների 7-ակի չեմպիոն:

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա