Logo

«Այաքսի» տնօրեն. «Այդպիսի գնով հնարավոր չէ գտնել Սպերցյանի պես ֆուտբոլիստ»

15:13 / 04.09.2023Ֆուտբոլ
null

Ամստերդամի «Այաքսի» տեխնիկական տնօրեն Սվեն Միսլինտատն անդրադարձել է ռուսական «Կրասնոդարի» ու Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Էդուարդ Սպերցյանի չկայացած տրանսֆերին։

«Հարցը նրա կարողությունների մեջ չէ, պարզապես նա խաղում է Ռուսաստանում։ Սպերցյանը կարող էր լավ համալրում լիներ մեր թիմի համար, դրանում ոչ մի կասկած չկա։ 

Նա կարող էր «Այաքում» դառնալ այնպիսի ֆուտբոլիստ, ինչպիսին Կևին դե Բրույնեն է «Մանչեսթեր Սիթիում»։ Նա յուրահատուկ խաղացող է։ Նման ֆուտբոլիստի հնարավոր չէ գտնել այդպիսի գնով։

Մենք ունենք տնօրենների խորհուրդ, ղեկավարություն, տեխնիկական կոմիտե։ Բոլորով քննարկել ենք։ Դա կարևոր որոշում էր «Այաքսի» համար։ Որոշեցինք, որ «Այաքսը» պետք է հրաժարվի այդ ֆուտբոլիստից»,- Սվեն Միսլինտատի խոսքը մեջբերում է De Telegraaf-ը։

Ավելի վաղ լուրեր էին շրջանառվում, որ «Այաքսի» մարզական տնօրենը ցանկանում էր ձեռք բերել Էդուարդ Սպերցյանին, սակայն ակումբի դիտորդների խորհուրդը դեմ է արտահայտվել այդ տրանսֆերին։

Հիշեցնենք, որ 23-ամյա կիսապաշտպանը «Կրասնոդարի» սան է, հիմնական թիմում խաղում է 2021 թվականից, պայմանագրի ժամկետը գործում է մինչև 2026 թվականի հունիսի 30-ը ներառյալ: Transfermarkt-ը Սպերցյանի տրանսֆերային արժեքը գնահատում է 12 միլիոն եվրո:

Ռուսաստանի Պրեմիեր լիգայի ընթացիկ մրցաշրջանում 2022թ․ Հայաստանի լավագույն ֆուտբոլիստը մասնակցել է 7 խաղի, դարձել 4 գոլի ու 2 գոլային փոխանցման հեղինակ։

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա