Logo

«Այաքսը» մարզաշապիկ է թողարկել ակումբի 125-ամյակի կապակցությամբ

00:18 / 15.03.2025Ֆուտբոլ
null

«Այաքսը» ներկայացրել է ակումբի 125-ամյակին նվիրված մարզաշապիկը, հաղորդում է Ամստերդամի ակումբի մամուլի ծառայությունը:

Adidas-ի պատրաստած մարզաշապիկը ոգեշնչված է 1911/12 մրցաշրջանում նիդերլանդական ակումբի տնային մարզաշապիկի դիզայնից:

Նոր մարզաշապիկով «Այաքսի» տղամարդկանց թիմը ելույթ կունենա «ԱԶ Ալկմարի» դեմ մարտի 16-ին կայանալիք խաղում, կանանց թիմը հանդես կգա մարտի 30-ին: Այս մարզաշապիկով մարտի 17-ին մեկ խաղ էլ կանցկացնի «Այաքսի» լեգենդների թիմը:

«Այաքսը» հիմնադրվել է 1900 թվականին, ակումբի տնային մարզաշապիկը նախկինում սև էր:

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

TV Ալիք

    Աղյուսակներ