Լոնդոնի «Տոտենհեմը» հայտարարել է Ավստրիայի հավաքականի պաշտպան Կևին Դանսոյի տեղափոխության մասին:
Ֆրանսիական «Լանսի» 26-ամյա ֆուտբոլիստը մինչև ընթացիկ մրցաշրջանի ավարտը վարձավճարով կխաղա անգլիական ակումբում: Լոնդոնցիները մրցաշրջանի ավարտից հետո ֆուտբոլիստի տրանսֆերային իրավունքը գնելու հնարավորություն կունենան:
Կևին Դանսոն «Տոտենհեմում» կխաղա «4» համարի մարզաշապիկով:
Ընթացիկ մրցաշրջանում Դանսոն «Լանսի» կազմում մասնակցել է 14 հանդիպման:
We are delighted to announce the signing of Kevin Danso on loan from Ligue 1 side RC Lens, subject to international clearance and work permit ✍️
— Tottenham Hotspur (@SpursOfficial) February 2, 2025