Ծանրամարտի Ավստրիայի բազմակի չեմպիոն և ռեկորդակիր, ինչպես նաև Եվրոպայի առաջնության մեդալակիր Սարգիս Մարտիրոսյանը գրառում է կատարել իր ֆեյսբուքյան էջում՝ իր աջակցությունը հայտնելով հայկական բանակին:
«Այսօր ամբողջ աշխարհն է տեսնում ձեր բազկի ուժը, թե ինչպես եք ջարդում թշնամուն և միջազգային տեռորիստական խմբավորումների զինյալներին։
Ձեր գործը Սուրբ է, և, ուրեմն, առաջ դեպի Հաղթանակ. առաջ և դիպուկ»,- գրել է Մարտիրոսյանը:

