Logo

Ավստրիան Եվրոյի ուղեգիր նվաճեց, Ռոնալդուն 127-րդ գոլը խփեց

00:58 / 17.10.2023Ֆուտբոլ
null

Ֆուտբոլի 2024թ․ Եվրոպայի առաջնության որակավորման մրցաշարում հոկտեմբերի 16-ին կայացան 8-րդ տուրի հանդիպումները B, F ու J խմբերի հանդիպումները։

Նիդերլանդների հավաքականը B խմբում հյուրընկալվեց Հունաստանի թիմին և հաղթեց նվազագույն հաշվով: Հանդիպման ավելացված ժամանակի երրորդ րոպեին միակ գոլը խփեց անգլիական «Լիվերպուլի» պաշտպան Վիրջիլ վան Դեյկը:

Այդ հանդիպումից հետո հոլանդացիները վաստակեցին 12 միավոր և բարձրացան երկրորդ տեղ: Նույնքան միավոր ունի նաև մեկ հանդիպում ավելի անցկացրած Հունաստանը, սակայն լրացուցիչ ցուցանիշով երրորդն է:

9-րդ տուրում Նիդերլանդների հավաքականը նոյեմբերի 18-ին կընդունի Իռլանդիային, իսկ 3 օր անց հյուր կգնա Ջիբրալթարին: Հունաստանն էլ տնային խաղում կմրցի ուղեգիր ապահոված Ֆրանսիայի հետ:

J խմբում Պորտուգալիայի հավաքականը, որը ժամանակից շուտ ապահովել է Եվրոյի ուղեգիրը, 5 անպատասխան գնդակ ուղարկեց Բոսնիա և Հերցեգովինայի դարպասը: Պորտուգալացիների կազմում դուբլի հեղինակ դարձավ Կրիշտիանու Ռոնալդուն՝ հավաքականում գոլերի թիվը հասցնելով 127-ի:

F խմբում Բելգիա - Շվեդիա հանդիպումը ահաբեկչական ակտի պատճառով մնաց անավարտ, իսկ Ավստրիան Մարցել Զաբիտցերի խփած միակ գոլի շնորհիվ հաղթեց ադրբեջանցիներին և նույնպես ժամկետից շուտ նվաճեց Եվրոյի եզրափակիչ մրցաշարի ուղեգիր:

Եվրո-2024, ընտրական մրցաշար

B խումբ

Հունաստան - Նիդերլանդներ՝ 0:1 (տեսանյութ)

Վիրջիլ վան Դեյկ, 90+3

Ջիբրալթար - Իռլանդիա՝ 0:4 (տեսանյութ)

Էվան Ֆերգյուսոն, 8, Միկի Ջոնսթոն, 28, Մեթ Դոհերթի, 60, Քալում Ռոբինսոն, 80

F խումբ

Բելգիա – Շվեդիա՝ 1-1 (անավարտ)

Ադրբեջան – Ավստրիա՝ 0:1 (տեսանյութ)

Մարցել Զաբիտցեր, 48

J խումբ

Բոսնիա և Հերցեգովինա – Պորտուգալիա՝ 0:5 (տեսանյութ)

Կրիշտինու Ռոնալդու, 5, 20, Բրունու Ֆերնանդեշ, 25, Ժոաու Կանսելու, 32, Ժոաու Ֆելիքս, 41

Լյուքսեմբուրգ – Սլովակիա՝ 0:1 (տեսանյութ)

Դեյվիդ Դուրիս, 77

Իսլանդիա – Լիխտենշտայն՝ 4:0 (տեսանյութ)

Գիլֆի Սիգուրդսոն, 22, 49, Ալֆրեդ Ֆինբոգասոն, 44, Ամար Հարալդսոն, 62

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

Աղյուսակներ