Ավստրալիայի Պերտ քաղաքում օգոստոսի 17-ին կանցկացվի UFC-ի մրցաշար, հայտնում է խառը մենամարտերի ամենահեղինաակավոր լիգայի մամուլի ծառայությունը:
UFC 305-ը տեղի կունենա «Պերտ Արենայում», որը հյուրընկալում է 15 հազար հանդիսական: Պերտում նախորդ տարվա փետրվարի 12-ին անցկացվել էր UFC 284-ը, որի գլխավոր մենամարտում ռուսաստանցի Իսլամ Մախաչևը հաղթել էր Ավստրալիան ներկայացնող Ալեքսանդր Վոլկանովսկիին և պաշտպանել թեթև քաշային կագի չեմպիոնի տիտղոսը:
Նախորդ տարվա սեպտեմբերի 10-ին էլ Սիդնեյում կայացել էր UFC 293 մրցաշարը, որի գլխավոր մենամարտում ամերիկացի Շոն Սթրիքլենդը հաղթել էր նորզելանդացի մարտիկ Իսրայել Ադեսանյային և նվաճել միջին քաշային կարգի չեմպիոնական գոտին:


