Logo

Ավստրալիան ԱԱ-2034-ն ընդունելու հայտ չի ներկայացնի

13:09 / 31.10.2023Ֆուտբոլ
Պաշտոնական
null

Սաուդյան Արաբիան պատրաստվում է հյուրընկալել ֆուտբոլի աշխարհի 2034 թվականի առաջնությունը, քանի որ այս հարցում նրա հիմնական մրցակից Ավստրալիան պաշտոնապես հայտարարել է, որ մրցաշարն ընդունելու հայտ չի ներկայացնի:

Ավելի վաղ Սաուդյան Արաբիան նամակով դիմել էր ՖԻՖԱ-ին՝ հայտնելով մրցաշարը հյուրընկալելու իր մտադրությունը: Միջազգային ֆուտբոլի գլխավոր կառույցը նախապես հաստատել էր, որ Մունիալ-2034-ն ընդունելու համար կդիտարկի հայտեր միայն Ասիայից ու Օվկիանիայից: 

«Մենք ուսումնասիրել ենք ՖԻՖԱ-ի աշխարհի առաջնության անցկացման հայտ ներկայացնելու հնարավորությունը և, հաշվի առնելով բոլոր գործոնները, եկել ենք այն եզրակացության, որ դա չենք անի Մունդիալ-2034-ի համար»,- ասված է հայտարարության մեջ:

Ստացվում է, որ մրցաշարն ընդունելու երկու հավակնորդներից մեկի՝ հայտ ներկայացնելուց հրաժարվելուց հետո Սաուդյան Արաբիան այս պահին մնում է միակ հավակնորդը:

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա