«Кино» խմբի լիդեր Վիկտոր Ցոյի աշխատանքը ավանդական VLADEY աշնանային աճուրդում վաճառվել է ռեկորդային գումարով. հաղորդում է VLADEY մամուլի ծառայությունը:
1980-ականներին Վիկտոր Ցոյի կողմից ստեղծվել է անվերնագիր աբստրակտ ստեղծագործություն: Երաժիշտը գունավոր մարկերներով նկարել է թղթի վրա, որի նախնական արժեքը կազմել է 500 – 650 հազար ռուբլի, սակայն ի վերջո այն ձեռք է բերվել մի քանի անգամ ավելի թանկ արժեքով:
«Լենինգրադի ընդհատակյա հերոսի և «Кино» խմբի Վիկտոր Ցոյի ստեղծագործությունը ռեկորդային արժեք ունի` 2.576.496 ռուբլի»,- ասվում է հաղորդագրությունում: