
տուր
01 Հունվար 1970 - 18:42
- 
«Խիմկիի» և Հայաստանի հավաքականի հարձակողական ոճի կիսապաշտպան Արշակ Կորյանը ռուսական Sport24-ին տված հարցազրույցում անդրադարձել է ազգային ընտրանուն՝ խոսելով նաև 2022 թվականի աշխարհի առաջնության որակավորման փուլի վիճակահանության մասին:
Խոակին Կապառոսի գլխավորած թիմի մրցակիցներն են լինելու Գերմանիայի, Ռումինիայի, Իսլանդիայի, Հյուսիսային Մակեդոնիայի և Լիխտենշտեյնի հավաքականները:
«Հրաշալի վիճակահանություն էր: Ինձ թվում է՝ ավելի լավ չէր կարող լինել: Մեզ երկրորդ զամբյուղից բաժին հասավ Ռումինիան: Գերմանացիների հետ մինչև վերջ կպայքարենք, քանի որ ինձ վրա երբեք չեմ ընդունում մեկի դերը, ով չի պատրաստվում մարտնչել:
Ի՞նչը դրական առումով ամենից շատ զարմացրեց Հայաստանում․ առաջին հերթին, մարդիկ: Իրականում այնքան էլ չզարմացրին, ես միշտ գիտեի, որ այնտեղի ժողովուրդը հյուրընկալ է: Բայց ինձ այնքա՜ն ջերմ դիմավորեցին օդանավակայանում: Աղմկում էին․․․ Միանգամից պատասխանատվություն զգացի՝ այն առումով, որ դա շատ բան է նշանակում մարդկանց համար, և դու պարտավոր ես ներդնել ամբողջ ուժերդ, որպեսզի նրանց հուսախաբ չանես:
Ինչ վերաբերում է Մխիթարյանի թիմակիցը լինելուն, ապա միշտ հաճելի է գտնվել այդպիսի մեծ ֆուտբոլիստների կողքին: Նրանցից կարելի է շատ բան սովորել․ ինչ-որ դրվագում կհուշի, ինչ-որ տեղ էլ անձամբ ինչ-որ բան կնկատես: Կարծում եմ, որ դա հիանալի է»,- ասել է Կորյանը:
Հենրիխ Մխիթարյան․ «Կփորձենք տհաճություններ պատճառել բոլոր հավաքականներին»
Հայաստանի հավաքականի վերջին նորությունները
