Logo

Ավելի երիտասարդ՝ միայն Ռունին, առաջինը՝ Ռոնալդուից հետո. Դիալոյի երազանքի երեկոն «Երազանքների թատրոնում»

02:28 / 17.01.2025Ֆուտբոլ
null

«Մանչեսթեր Յունայթեդի» 22-ամյա կիսապաշտպան Ամադ Դիալոն «Սաութհեմփթոնի» դեմ Անգլիայի Պրեմիեր լիգայի 21-րդ տուրի խաղում կարիերայի առաջին հեթ-տրիկը ձևակերպեց և 3-1 հաշվով կամային հաղթանակ պարգևեց մանկունիական ակումբին:

22 տարեկան 189 օրական. այս տարիքում Ամադ Դիալոն հեթ-տրիկ գրանցեց «Կարմիր սատանաների» կազմում: Ակումբի պատմության մեջ միայն լեգենդար Ուեյն Ռունին է, որին հաջողվել է ավելի երիտասարդ տարիքում (21 տարեկան 4 օրական, «Բոլթոնի» դեմ խաղում) Պրեմիեր լիգայում հեթ-տրիկի հեղինակ դառնալ «Մանչեսթեր Յունայթեդի» կազմում, հաղորդում է Opta-ն:

Ամադ Դիալոն Կրիշտիանու Ռոնալդուից հետո առաջին ֆուտբոլիստն է, որն Անգլիայի Պրեմիեր լիգայում հեթ-տրիկի հեղինակ է դառնում «Մանչեսթեր Յունայթեդի» կազմում: Պորտուգալացին մանկունիական ակումբի օգտին այդ հեթ-տրիկը գրանցել էր 2022 թվականին:

Squawka-ի հաղորդմամբ՝ Դիալոն դարձավ «Մանչեսթեր Յունայթեդի» պատմության մեջ աֆրիկացի առաջին ֆուտբոլիստը, որը Պրեմիեր լիգայի մեկ մրցաշրջանում հատել է 10 արդյունավետ գործողության շեմը: Այս պահին Դիալոն իր ակտիվում ունի 6 գոլ և 6 գոլային փոխանցում: 

«Մանչեսթեր Յունայթեդ» - «Սաութհեմփթոն» խաղը «Ֆասթ Սպորտ»-ի ուղիղ եթերում էր:

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

Աղյուսակներ