Իտալական «Նապոլիի» նիգերիացի հարձակվող Վիկտոր Օսիմհենը կարիերայում խփել է 100 գոլ, հայտնում է Opta-ն:
24-ամյա ֆուտբոլիստն այս ցուցանիշը գրանցել է Իտալիայի առաջնության 23-րդ տուրում՝ «Սասուոլոյի» դեմ խաղում (2-0):
100 գոլ խփելու համար Օսիմհենից պահանջվել է 197 հանդիպում: Այդքան գոլ խփելու համար Սաուդյան Արաբիայի «Ալ Նասրի» պորտուգալացի հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուից պահանջվել էր 301 խաղ, իսկ ֆրանսիական ՊՍԺ-ի արգենտինացի հարձակվող Լիոնել Մեսիից՝ 210 խաղ:
Իտալիայի ընթացիկ առաջնությունում Օսիմհենը մասնակցել է 19 խաղի, խփել 18 գոլ, կատարել 4 գոլային փոխանցում: Transfermarkt-ը 70 միլիոն եվրո է գնահատում նրա տրանսֆերային արժեքը: