Logo

Ավարտվել է «Երևանի քաղաքապետի գավաթ» միջազգային մրցաշարը

23:39 / 20.05.2024Այլ մարզաձևեր
null

Ավարտվել է «Երևանի քաղաքապետի գավաթ» միջազգային մրցաշարը, հայտնում է քաղաքապետարանի մամուլի ծառայությունը:

Առաջին անգամ անցկացված մրցաշարն ընդգրկել է չորս մարզաձևեր՝ բասկետբոլ, վոլեյբոլ, սեղանի թենիս և բադմինտոն:

Մրցաշարին մասնակցել են 8 երկրների մի քանի տասնյակ մարզիկներ: Քաղաքապետարանի մամուլի ծառայությունը արդյունքների վերաբերյալ տեղեկատվություն չի հրապարակել:

Քաղաքապետ Տիգրան Ավինյանը մրցաշարի ավարտին Հայաստանի սեղանի թենիսի ֆեդերացիայի նախագահ Ֆելիքս Սարգսյանին 70-ամյակի առթիվ պարգևատրել է Էրեբունի-Երևան 2800-ամյակի հուշամեդալով:

Ֆոտո՝ Երևանի քաղաքապետարան

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա