Գրեթե մեկ ամիս տևած անժամկետ որակազրկումից հետո «Գոլդեն Սթեյթ Ուորիորզի» ծանր հարձակվող Դրեյմոնդ Գրինը NBA-ից թույլտվություն է ստացել վերադառնալ թիմի խաղերին:
33-ամյա բասկետբոլիստը վերջին անգամ մանրահատակ էր դուրս եկել 2023-ի դեկտեմբերի 13-ին, երբ հարվածել էր «Ֆինիքս Սանզի» կենտրոնական Յուսուֆ Նուրկիչի դեմքին:
«Գրինը քայլեր է ձեռնարկել NBA-ի խաղացողներից ակնկալվող չափանիշներին իր վարքը համապատասխանեցնելու համար: Նա աշխատել է հոգեբանի հետ եւ բազմաթիվ համատեղ հանդիպումներ անցկացրել NBA-ի, «Գոլդեն Սթեյթի» եւ բասկետբոլիստների արհմիության ներկայացուցիչների հետ: Այդ հանդիպումները կշարունակվեն նաև մրցաշրջանի ընթացքում»,- նշված է NBA-ի հայտարարությունում:
Գրինը բաց է թողել «Ուորիորզի» 12 հանդիպում: Առանց Դրեյմոնդի կալիֆորնիացիները 7 խաղ են հաղթել և կրել են 5 պարտություն: